Փաստաբան Գեղամ Հակոբյանի դիտարկմամբ` քրեաիրավական ոլորտում նախանշված ծավալուն բարեփոխումների մեջ կան և՛ դրական, և՛ բացասական գործոններ։
Հարկային հանցագործությունները վտանգավոր են տնտեսական կայունության համար. ՊԵԿ–ը`Մարուքյանին
Օրինակ` այլընտրանքային նոր, հիմնական պատժատեսակների նախատեսումը դրական է, քանի որ դատարանների համար ստեղծվում է ավելի լայն հնարավորություն` ազատությունից չզրկելու դիմաց նոր պատժատեսակներ կիրառելու առումով, իսկ բացասական է պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի փոփոխությունը, եթե գործող օրենսգրքով չկա դրա կիրառման սահմանափակում հանցատեսակի և պատժաչափի հետ կապված։ Նախագծով այն կիրառելի է դառնում մինչև չորս տարի ազատազրկում նախատեսող հոդվածների դեպքում։
«Նախագծով առաջարկվում է նաև մեզ համար բոլորովին նոր ազատության սահմանափակում, այսինքն` տնային կալանք կամ օտարերկրյա քաղաքացուն ՀՀ–ից վտարելը։ Սրանք հիմնականում ազատազրկումների այլընտրանքներ են։ Ի տարբերություն գործող կարգավորումների` նաև հանրային աշխատանքներն են ուղղակիորեն նախատեսվել սանկցիաներում, և դատարանները կարող են առանց որևէ նախապայմանի նշանակել նաև այս պատժատեսակը, ինչը նույնպես դրական է»,– ասում է փաստաբանը։
Գեղամ Հակոբյանի կարծիքով` նոր նախագիծն ինքնին բավականին լայն նորությունների խումբ է ներմուծում մեր իրավական մշակույթի մեջ։ Ըստ նրա` թեև տնային կալանքի երևույթը նորություն է, սակայն փաստաբանը կարծում է, որ այն կաշխատի։
Փաստաբանը տեղեկացնում է, որ իր պրակտիկայում չի եղել մի դեպք, երբ գրավի կիրառման դեպքում գրավի պայմանը խախտվի, և որևէ անգամ գրավը պետականացվի։
«Ցանկացած դեպքում եթե անձը մնում է ազատության մեջ, ապա նոր հանցագործություն կատարելու ռիսկը մեծ է։ Տնային կալանքը սահմանելիս պետք է հաշվի առնվի նաև այս հավանականությունը, այսինքն` անձի արարքին վերաբերող բնութագիրը։ Տնային կալանքի պարագայում այն կիրառող մարմինը պետք է գա այն համոզման, որ ազատության մեջ մնալու կամ խափանման տվյալ միջոցը կիրառելու դեպքում հանցագործությունը կրկնելու վտանգը կչեզոքանա»,– նշում է փաստաբանը։
Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ-ում. քանի «խոշոր ձուկ» են բռնել 2019-ին
Գեղամ Հակոբյանի փոխանցմամբ` քրեաիրավական փոփոխությունների նախագիծը վաղուց էր նախատեսված, ընդ որում` եղել են առանձին հանրային քննարկումներ։ Ըստ նրա` իրականում տեղի են ունեցել բավականին հետաքրքիր փոփոխություններ, որոնցից մեկն էլ հետաքննության փուլի վերացումն է, որն ինքնին ժամանակատար ու անտեղի գործընթաց էր։
Չնայած դրան` չի վերանում հետաքննության մարմինը, այլ փոխվում է նրա գործառութային բովանդակությունը` դառնալով զուտ նախաքննությանն օժանդակող, սպասարկող մարմին` հատկապես քննչական հանձնարարությունները կատարելու առումով։
Կանեփային բիզնես Հայաստանում. ինչում են մեղադրում ոստիկանությանը և ինչ է ենթադրում օրենքը