Երևանում և մարզերում հայտնի սննդի օբյեկտներից 46-ը 24 ժամով չեն աշխատի․ պարետի որոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ կիրակի նախազգուշացրել էր, որ կկիրառվեն խիստ միջոցներ ՝ սանիտարական ռեժիմը խախտողների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. ՀՀ պարետի որոշման համաձայն` 1 օրով չեն աշխատի Հայաստանում գործող հանրային սննդի 46 օբյեկտներ։ Տեղեկությունը հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից։

Սևան քաղաքը կփակվի. պարետը նոր որոշում ունի

«ՀՀ պարետի որոշումների համաձայն՝ այսօր՝ 25.05.2020թ, 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Օբյեկտներից 16-ը գտնվում են Երևանում ,իսկ 30-ը Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։

Երևանում կասեցված օբյեկտների թվում կան և շատ ճանաչվածները, ինչպիսիք են «Դռագոն Գարդենը»,  «Կասկադ Շոկոլատերիան»,«Վայն Ռեփաբլիկը» և այլն։

Սննդի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի պետի տեղակալ Մանվել Մելիքյանի խոսքով՝ նման միջոցներ ձեռնարկվել են այն պատճառով, որ օբյեկտները խախտել են համաճարակային անվտանգության կանոնները:

Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց

Կան մի քանի խախտումներ. կամ աշխատակիցները դիմակներ չեն կրել, չեն օգտագործել սանիտարահիգիենիկ միջոցներ, կամ հաճախորդների ջերմաչափում չի իրականացվել կամ հատուկ արկղեր նախատեսված չեն եղել, որպեսզի հաճախորդներն իրենց դիմակն ու ձեռնոցն այնտեղ գցեն։

Համավարակը խանգարել է տուրքերի հավաքագրմանը. Լոռու մարզպետը` սուբվենցիոն ծրագրերի մասին

Հիշեցնենք, որ կիրակի օրը, ֆեյսբուքյան հերթական ուղիղ միացման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սանիտարական ռեժիմի ցանկացած խախտում  խստորեն պատժվելու է: