ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է դարձել Կարեն Բորիսի Դանիելյանը։ Լուրը հայտնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 25-ին, ստորագրել է hրամանագիր Կարեն Բորիսի Դանիելյանին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մինչ այդ Դանիելյանը զբաղեցնում էր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ- պետաիրավական վարչության պետի պաշտոնը։
Նշենք, որ մայիսի 20-ին ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Մարատ Մուսայելյանն իր դիմումի համաձայն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:
Փաշինյանը հայտնել է Հայաստանի և Արցախի ղեկավարների նոր պայմանավորվածության մասին