ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանը Instagram-ի իր էջում առաջին ընտանեկան լուսանկարն է հրապարակել Տատյանա Բրուխունովայի հետ։
«Familylook»,- այսպես է մեկնաբանել նա լուսանկարը, խոստովանելով, որ Բրուխունովան իր կինն է։
Պետրոսյանի կինը Ստեպանենկոյին «տարօրինակ» է անվանել և կոշտ արձագանքել բաժանորդներից մեկին
Լուսանկարում երկուսն էլ նստած են նստարանին նույն երկգույն, անջրանցիկ վերարկուներով ու սպիտակ մարզական կոշիկներով։ Պետրոսյանն իր տարիքից փոքր է երևում։
Հատկանշական է, որ երգիծաբանը որոշել է պահպանել «դիմակային ռեժիմն» ու դիմակ և ձեռնոց է դրել, իսկ ահա երիտասարդ կինն անտեսել է անհատական պաշտպանիչ միջոցները։
Ի դեպ, երգիծաբանը փակել է բաժանորդների մեկնաբանություններ գրելու հնարավորությունը, այդ պատճառով դժվար է իմանալ՝ ինչ տպավորություն է թողել ռուսական շոու-բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկի առաջին ընտանեկան լուսանկարը։
«Իհարկե օրիգինալն է»․ Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է Dior-ի գլխարկով
Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի առաջին ամուսնությունից, որի անունը Վիկտորյա է։ Նա այժմ ապրում է Մոսկվայում՝ Ելենա Ստեպանենկոյի հետ նույն բնակարանում։ Ստեպանենկոյի հետ ամուսնալուծությունից հետո Վիկտորյան դադարել է շփվել հոր հետ։