«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գրադարանային համալիրի» տնօրենին մեղադրանք է առաջադրվել

ՀՈԱԿ-ի տնօրենը հափշտակել է 1.692.310 ՀՀ դրամ գումարի չափով աշխատավարձ, այդկերպ Երևանի քաղաքապետարանին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ մի շարք յուրացումներ կատարելու համար, որը կազմել է 1.692.310 ՀՀ դրամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Էլեկտրաշոկով հարվածել է ու սպառնացել․ ՔԿ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կենտրոնացված գրադարանային համալիր» ՀՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Մինչդատական վարույթում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են յուրացման դեպքի մի շարք հանգամանքներ:

Այսպես՝ ՀՈԱԿ-ի տնօրենը, 2010թ. ապրիլից զբաղեցնելով վերոնշյալ պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ կատարել է մի շարք յուրացումներ:

Արցախում զինծառայողի սպանության կասկածանքով կրտսեր սերժանտ է կալանավորվել

Քննության տվյալներով՝ ՀՈԱԿ-ի տնօրենը 2018-2019թթ. ընկած ժամանակահատվածում որպես պահակ աշխատող անձի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի վերջինս շարունակի մնալ հաստիքային աշխատող, սակայն չայցելի աշխատանքի, իսկ նրա աշխատավարձային քարտը և դրա գաղտնագիրը տրամադրի իրեն՝ հնարավորություն տալով ստանալ հասանելիք աշխատավարձը և մյուս վճարումները:

Գավառի կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել 23 անձի․ նոր մանրամասներ

Բացի այդ, ՀՈԱԿ-ի տնօրենը, պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով զգալի չափերով յուրացում կատարելու դիտավորությամբ, մեկ այլ անձի նշանակել է որպես վերոնշյալ ՀՈԱԿ-ի գրադարանավար, սակայն նրա կողմից պատշաճ աշխատանքի չներկայանալու, ինչպես նաև պայմանագրային պարտավորությունների փոխարեն այլ պարտականություններ, այն է՝ միջոցառումների կազմակերպչի գործառույթներ իրականացնելու պայմաններում, 2019թ. փետրվարի 20-ից մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ վճարել է այդ հաստիքը զբաղեցնող անձի աշխատանքի դիմաց հասանելիք աշխատավարձը, իսկ մյուս վճարումները՝ հափշտակելով յուրացրել է:

Հոգեբուժարանի տնօրենը խոշոր հափշտակություններ և կեղծ գրանցումներ է կատարել. ԱԱԾ

Արդյունքում՝ հաշվարկվել և վճարվել է 1.692.310 ՀՀ դրամ գումարի չափով աշխատավարձ, ինչը հափշտակվել է ՀՈԱԿ-ի տնօրենի կողմից՝ այդ կերպ Երևանի քաղաքապետարանին պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Վերջինիս կողմից Երևանի քաղաքապետարանին պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է: Նախաքննությունն ավարտվել է: