ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. ԱՄՆ ու Չինաստանի հարաբերությունների վատթարացման հետևանքով առաջացած անկումից հետո նավթի համաշխարհային շուկայում գնաճի միտում է նկատվում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Այսօր առավոտվա տվյալներով՝ Brent ապրանքանիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսի գներն աճել են 0,26% -ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 35,22 դոլարի։ WTI ապրանքանիշի նավթի ֆյուչերսներն աճել են 0,78%-ով ու հասել մեկ բարելի դիմաց 33,51 դոլարի։
Հումքի գները նույնպես կոռեկցիոն աճ են արձանագրում անկումից հետո, որն առաջացել էր ԱՄՆ-ի ու Չինաստանի հարաբերությունների լարվածության պատճառով: Այն իր հերթին պայմանավորված էր Հոնկոնգում ազգային անվտանգության մասին օրենք մտցնելու Պելինի ծրագրերի հետ։
Կարանտինի թուլացման ֆոնին նավթի համաշխարհային գներն աճում են
Հոնկոնգում ազգային անվտանգության օրինագիծը նախատեսում է արգելել վնասակար ու անջատողական գործողությունները, ահաբեկչությունն ու արտաքին միջամտությունը, նաև ցանկացած գործունեություն, որն ուղղված է կենտրոնական կառավարության տապալմանը։