Ռեանիմացիոն մահճակալներից ազատ է ընդամենը 32 –ը. Թորոսյանը նոր տվյալներ է հաղորդել

ՀՀ առողջապահության նախարարը նոր տվյալներ է հաղորդել երկրում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի առնչությամբ` ներկայացնելով, թե քանիսի վիճակն է ծայրահեղ ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջի միջոցով տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 230–ի վիճակը ծանր, իսկ 52-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Իրավիճակը բարդանում է. Փաշինյանն ասաց` վարակի դեպքերի 75-80 տոկոսը որտեղից են գալիս

«Կորոնավիրուսային հիվանդության բուժման համար ծավալված 186 ռեանիմացիոն մահճակալից այս պահին զբաղված է 154-ը։ Ազատ է ընդամենը 32 մահճակալ»,–գրել է նախարարը։

Հիշեցնենք, որ վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 359 նոր դեպք և 128 առողջացած. ունեցել ենք նաև մահվան 4 դեպք։ Ընդհանուր առմամբ Հայաստանում 6661 մարդ է կորոնավիրուսով վարակվել։

Պարետի որոշմամբ` մայիսի 18–ից առանց դիմակ չի թույլատրվում տրանսպորտ, մետրո, անգամ մարզասրահ մտնելը։ Իսկ բաց տարածություններում մարդիկ կարող են դիմակ չկրել, սակայն պարտավոր են իրենց մոտ այն ունենալ։ Իսկ մայիսի 25-ից դիմակ կրելը բոլոր փակ տարածքներում դառնում է պարտադիր:

Հայաստանում կորոնավիրուսով վարակված ամենափոքրիկ պացիենտին տուն են ճանապարհել. լուսանկար

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ այսուհետ պարտադիր կլինի դիմակ կրել առևտրի բոլոր կետերում` անկախ դրանց բաց կամ փակ լինելուց, ինչպես նաև ավտոմեքենաներում, եթե դրանցում բացի վարորդից այլ անձ կա։