ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է «Դիմորդ 2020-ի» ուղեցույցը:
Հեռավար կրթությունը Հայաստանում կարող է շարունակվել նաև աշնանը
«Հարգելի դիմորդ, սույն ուղեցույցը կարևոր է բուհերի ընդունելության հայտերը ճիշտ ներկայացնելու համար: Վստահ եմ, որ հետևելով այս քայլերին՝ հեշտությամբ ու առանց խնդրի կարող եք լրացնել ձեր հայտը և մասնակցել ընդունելությանը: Հաջողություն եմ մաղթում բոլորին»,-Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նախարարը։
Նշենք, որ հայտերի ընդունման գործընթացն ամբողջությամբ թվայնացված է, այն կմեկնարկի մայիսի 25-ից և կավարտվի հունիսի 15-ին:
Իսկ հուլիսի առաջին տասնօրյակում կանցկացվեն ընդունելության քննությունները:
Քեմբրիջը՝ հեռակա համալսարան, կամ հեռավար, անգամ հեռահար, կարևորը կրթության որակն է
Հիշեցնենք` այս տարի բոլոր բուհերում դիմորդները հանձնելու են միայն մեկ քննություն, որն ընտրվել է նախկին երեք քննական առարկաներից, իսկ կամընտրական առարկաների միջից ընտրության իրավունքը թողնվել է դիմորդին: