Այլևս վատ ջրով չեն հիշի. Արմավիրի զորամասերից մեկում զինվորները խմելու նորմալ ջուր ունեն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զինված ուժերին առնչվող ևս մեկ դրական փոփոխության մասին է հայտարարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ Արմավիրի զորամասերից մեկում ջրի մաքրման կայան է տեղադրվել։

«Արմավիրի զորամասերից մեկում, որը հազարավոր զինվորներ հիշում են խմելու ջրի վատ որակով, ջրի մաքրման այսպիսի կայան է տեղադրվել։ Հիմա զինվորներն ապահոված են խմելու բարձրորակ ջրով»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Փաշինյանը։

Այլևս վատ ջրով չեն հիշի. Արմավիրի զորամասերից մեկում զինվորները խմելու նորմալ ջուր ունեն

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Փաշինյանն իր առցանց ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ առաջնագծում տեղադրվել են 23 մարտական կրակային դիրքեր, սահմանի երկայնքով տեղադրվել են 216 ժամանակակից տեսադիտարկման սարքեր ու ջերմատեսիլ ցերեկային համակցված տեսախցիկներ:

Զինվորական պայթյունավտանգ մասնագիտությունը. ՊՆ մամուլի խոսնակը լուսանկարներ է հրապարակել

Նա նաև նշել էր, որ էլեկտրական հոսանքով են ապահովվել 8 մարտական դիրքեր ու հենակետեր, մշտական ջրով՝ 235 մարտական դիրքեր, 230-ում տեղադրվել են արևային վահանակներ:

Վարչապետը հայտնել էր` նաև բաղնիքներ են տեղադրում մարտական հենակետերում: Մոդուլային բաղնիքների փորձարկման պրոցես է հիմա սկսվել։