Արաբկիրի պուրակը կսկսի «շնչել». շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. լուսանկարներ

Տնտեսվարողը ինքն է կատարում Արաբկիրում պուրակը պատնեշած կրպակների ապամոնտաժումը, քանի որ պայմանագրային ժամկետն ավարտվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Արաբկիրում պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում։

Արաբկիրի պուրակը կսկսի «շնչել». շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. լուսանկարներ

«Այս անգամ ապամոնտաժվում են մոտ երեսուն կրպակներ Կոմիտաս 49/9 հասցեի երբեմնի պուրակը պատնեշած և մայթից ու պողոտայից բաժանած հատվածից։ Տնտեսվարողը ինքն է կատարում դրանց ապամոնտաժումը, քանի որ պայմանագրային ժամկետն ավարտվել է»,–նշված է քաղաքապետարանի Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջում։

Արաբկիրի պուրակը կսկսի «շնչել». շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. լուսանկարներ

Նշվում է նաև, որ պուրակը նորովի է ներկայանալու Արաբկիրին և Երևանին։

Հիշեցնենք, որ այս տարեսկզբին` հունվարին, Երևանի Աջափնյակ վարչական շրջանում մեկնարկել են ապօրինի կրպակների ապամոնտաժման աշխատանքները։ Դրան հաջորդել էր Սուրբ Աննա եկեղեցու դիմացի ծաղկի տաղավարի ու նախկին Փակ շուկայի ճակատային մասի մետաղյա հովանոցների ապամոնտաժման աշխատանքները։

Արաբկիրի պուրակը կսկսի «շնչել». շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում. լուսանկարներ