Մոսկովյան բանկ ներխուժած տղամարդը պահանջել է փող և Բուզովային. տեսանյութ

Բանկի աշխատակիցներին հաջողվել է բարեհաջող լքել շենքը հետնամուտքից, պատանդ է մնացել մեկ այցելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ Հատուկ ջոկատայինները գործողություն են իրականացրել և վնասազերծել Մոսկվայի «Ալֆա-բանկ» ներխուժած տղամարդուն։ Տեղեկությունը հայտնում են ռուսական ԶԼՄ-ները։

Ավազակային հարձակում Սյունիքում. դանակի սպառնալիքով կնոջից զարդեր ու հեռախոս են գողացել

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երիտասարդ տղամարդը ներխուժել է բանկ և հայտարարել, որ ականապատված է։

Որոշ տվյալներով՝ տղամարդն աշխատակիցներից խոշոր գումար է պահանջել ու բանկի մասնաճյուղում գրություն թողել․

«Ինձ ձեզնից ոչինչ պետք չէ, միայն ճշմարտություն»։

Բացի այդ, նա պահանջել է բանկ բերել Օլգա Բուզովային։ Հանցագործի խոսքով՝ նա ուզում էր զրուցել երգչուհու հետ, քանի որ վերջինս նրանից «ինչ-որ բան է գողացել»։

Հայտնի է, որ բանկի աշխատակիցներին այնուամենայնիվ հաջողվել է բարեհաջող լքել տարածքը հետնամուտքով, պատանդ է մնացել միայն մեկ այցելու։

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված անձինք ներխուժել են մթերային խանութ

Ժամանել են հատուկ ջոկատայինները և դիպուկահարները։ Համացանցում արդեն հայտնվել է բանկի գրոհի տեսանյութը։ Կադրերում երևում է, թե ինչպես են ուժայինները ներխուժում տարածք և բռնում չարագործին։

Տղամարդու մոտ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել։ Նախնական տվյալներով՝ նրա մոտ մուլյաժ՝ կեղծ զենք է եղել։ Գրոհի արդյունքում պատանդը չի տուժել։