Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ են արել

Ծավալված փոխհրաձգության ժամանակ Արցախի պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Մայիսի 22-ին ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունը։

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են  ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել ելման դիրքեր: Ծավալված փոխհրաձգության ժամանակ ՊԲ-ն կորուստներ չի ունեցել»,–ասվում է ՊԲ հաղորդագրության մեջ:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն արհեստականորեն լարելու անհեռանկար մարտավարությունից:

Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությանը

Հակառակ դեպքում՝  առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնելու է ադրբեջանական կողմի վրա:

Ավելի վաղ հաղորդել էինք՝ արցախյան սահմանին կրակոցների թիվը նախորդ շաբաթվա համեմատ կրկնակի ավելացել է։ Մայիսի 10-ից 16-ը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1500 կրակոց:

Հիշեցնենք`այն  բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մայիսի 21–ին Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու Շուշիում, և այդ արարողությանը մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանում հիստերիայի ալիք բարձրացավ։

Փաշինյանը հայտնել է Հայաստանի և Արցախի ղեկավարների նոր պայմանավորվածության մասին

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարությամբ հանդես եկավ` ասելով, որ Արցախում անցկացված անօրինական ընտրություններն ու երդմնակալության արարողությունը Հայաստանի կողմից հերթական քաղաքական բռնության դրսևորումն է։

Նշվում էր նաև, որ Շուշիում` Ադրբեջանի «պատմական քաղաքներից» մեկում, Արցախի նախագահի երդմնակալության արարողության կազմակերպումը և դրան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությունը սև բիծ է Փաշինյանի քաղաքական վարկանիշի վրա։

Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե պատերազմը դեռ չի ավարտվել, և Ադրբեջանը լիիրավ իրավունք ունի ապահովել իր տարածքային ամբողջականությունը բոլոր հնարավոր միջոցներով։

Այլևս անշրջելի իրողություն է, որ Արցախը կայացած ժողովրդավարական պետություն է. ՀՀ նախագահ