ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ պետք է պահպանվի սոցիական հեռավորությունն ամեն տեղ և ցանկացած իրավիճակում։ Թորոսյանը նման կարծիք հայտնեց Հանրային խորհրդի նիստի ժամանակ` անդրադառնալով Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների` աղմուկ բարձրացրած լուսանկարին։
Երեկ Արցախում կայացել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որին մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արարողությունից հետո լուսանկարներ էին հրապարակվել, որտեղ պաշտոնյաները նույն սեղանի շուրջ էին հավաքված` չպահպանելով սոցիալական հեռավորությունը, առանց ձեռնոցների ու դիմակների։
«Նկարի վերաբերյալ արդեն իսկ բացատրություն ու մեկնաբանություն եղել է, ուստի չեմ ուզում անդրադառնալ դրան։ Սակայն համարում եմ, որ մենք բոլորս պետք է օրինակ ծառայենք այդ առումով` առանց բացառության»,–ասաց Թորոսյանը։
Թորոսյանի մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է. կորոնավիրուսին բնորոշ ախտանշանները
Արցախի տեղեկատվական շտաբը նույնպես պարզաբանում է ներկայացրել` հայտնելով, որ Արցախի պարետի որևէ որոշմամբ ԱՀ տարածքում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ:
Հիշեցնենք, որ երեկ Շուշիում տեղի ունեցավ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությւոնյանի երդմնակալության արարողությունը։ Արցախում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը 33 է, իսկ Հայաստանում` 5928։
Փաշինյանն ու Հարությունյանն առանձնազրույց են ունեցել. ինչի՞ մասին են խոսել նրանք