Ռուսաստանի տարբեր քաղաքներից 6 չվերթ է նախատեսվում դեպի Երևան. երբ են դրանք կայանալու

Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի– Sputnik. Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հրապարակել է Ռուսաստանի տարբեր քաղաքներից  մինչև մայիսի 29-ը դեպի Երևան կայանալիք 6 չվերթերի օրերն ու ու ժամերը։

ԵԱՏՄ տարածքում կորոնավիրուսի պատճառով ապրանքային դեֆիցիտ չի լինի

Ըստ տեղեկության՝ մայիսի 23-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 12:00, ժամանում դեպի Երևան ժամը 17:20):

  • Մայիսի 23-ին կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը Azimuth ավիաընկերության կողմից (ժամանում 17:40):
  • Մայիսի 25-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):
  • Մայիսի 27-ին կիրականացվի Դամասկոս-Երևան չվերթը Cham Wings ավիաընկերության կողմից (ժամանում 00:05):
  • Մայիսի 27-ին կիրականացվի Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթը Ural ավիաընկերության կողմից (ժամանում 19:30):
  • Իսկ մայիսի 29-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:10):

«Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։

Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտնել է` երբ է նախատեսվում Դամասկոս–Երևան չվերթը

Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով ավիաընկերությունների աշխատանքը շարունակում է կաթվածահար մնալ, փոխարենը թռիչքներ են կազմակերպվում քաղաքացիներին իրենց հայրենիք վերադարձնելու համար։