Սուրեն Պապիկյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը հայտնի է

Նախարարն ու նախարարության մյուս մեկուսացված աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` պահպանելով անվտանգության կանոնները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մոտ կորոնավիրուսի առկայությունը հերքվել է: Նախարարի մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանը Facebook-ում հայտնել է, որ Պապիկյանի հերթական թեստի արդյունքը նույնպես բացասական է: 

Նախարարներից երկուսն ինքնամեկուսացած են ու չեն մասնակցում կառավարության նիստին

«Ուրախ եմ տեղեկացնել, որ նախարար Սուրեն Պապիկյանը երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն է հանձնել, որի արդյունքները ևս բացասական են»,- գրել է Մուրադյանը:

Նա նշել է, որ բացասական են նաև նախարարության մյուս աշխատակիցների թեստերը, որոնք շփում էին ունեցել վարակակիրների հետ և այդ պատճառով գտնվում էին ինքնամեկուսացման մեջ:

«Նախարարն ու նախարարության աշխատակիցները կվերադառնան աշխատանքային բնականոն գործունեությանը` իհարկե խստիվ պահպանելով անվտանգության կանոնները»,- գրել է Պապիկյանի խոսնակը:

Հիշեցնենք՝ մայիսի 21-ին կայացած կառավարության նիստից տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը բացակայում էր:

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Պապիկյանը դեռևս ինքնամեկուսացման մեջ է և հույս հայտնեց, որ հաջորդ նիստին նա արդեն ներկա կլինի: Նիստին ներկա չէր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա ավելի ուշ Facebook–ում կատարած գրառմամբ հայտնեց, որ կորոնավիրուսի իր թեստի պատասխանը բացասական է:

Կորոնավիրուսով վարակված 91–ամյա Սրբուհի տատիկը դուրս է գրվել հիվանդանոցից