Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 322-ով և դարձել 5928

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 322–ով և դարձել 5928։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 2952 մարդ, կատարվել է 47 654 թեստավորում, առողջացել են վարակվածներից 2874–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 74 դեպք (երեկվա համեմատ ավելացել է 4-ով) և մահվան 28 անուղղակի դեպք:

Ինչպե՞ս է տարածվում կորոնավիրուսը

Նոր Նորքի տուն–ինտերնատի երկու տարեց է մահացել. մեկի մահվան պատճառը կորոնավիրուսն է

Մայիսի 21-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 5606 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մայիսի 18–ից սկսած աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորների ու վարորդների համար դիմակ կրելու պարտադիր պահանջով։

«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց