ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5,1 միլիոնի: Տեղեկությունը հաղորդում է համաշխարհային վիճակագրության Worldometer կայքը:
Մայիսի 22-ի դրությամբ COVID-19-ով վարակման հաստատված դեպքերի թիվը կազմում է 5 197 736 մարդ։ Համավարակի զոհ են դարձել 334 672–ը։
Վիրուսի տարածման ցուցանիշով առաջին հորիզոնականում է ԱՄՆ-ն։ Այստեղ COVID-19 է հայտնաբերվել 1 620 902 մարդու մոտ։ Մահացու ելքերի թիվը 96 354 է։
Երկրորդ տեղում Ռուսաստանն է։ Աղբյուրը նշում է, որ այս երկրում վարակը հայտնաբերվել է 317 554 մարդու մոտ, 3099 վարակված մահացել է։
Այս «հակավարկանիշի» երրորդ հորիզոնականում հայտնվել է Բրազիլիան։ Այստեղ կորոնավիրուս է ախտորոշվել է 310 921 մարդու մոտ, մահերի թիվը 20 082 է։
Թվերը տեսել են ու ապշել. կորոնավիրուսի թեմայով քանի՞ հարցում է ստացել ԱՆ–ն
Նոր վիրուսի տարածման արագությամբ երկրների առաջին տասնյակում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Թուրքիան և Իրանը։
Չինաստանը, որտեղ առաջին անգամ գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը, հիմա 13-րդ տեղում է։ Այստեղ վարակվածների թիվը 82 971 է, մահացու ելքերինը՝ 4 634։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել էր համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ էր արել միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։
Կորոնավիրուսով վարակվածներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը` ծայրահեղ ծանր. Թորոսյան