Ի՞նչ կլինի, եթե վարակի տարածման այս տեմպը պահպանվի. Թորոսյանը խոսեց անցանկալիի մասին

Министр здравоохранения Арсен Торосян посетил места изоляции граждан (15 апреля 2020). Еревaн
Եթե օրեր շարունակ ունենանք կորոնավիրուսով վարակվածության նման ցուցանիշներ, ապա անխուսափելի կլինի չբախվել անցանկալի մարտավարությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Հանրային խորհրդի նիստում ասաց, թե ինչ կլինի, եթե օրեր շարունակ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության նման ցուցանիշներ գրանցվեն։

Министр здравоохранения Арсен Торосян в защитной медицинской маске во время онлайн пресс-конференции (21 мая 2020). Еревaн
Թորոսյանի մոտ թթվածնի սատուրացիան դեռ 98% է. կորոնավիրուսին բնորոշ ախտանշանները

Նշենք, որ Հանրային խորհրդի նիստն անցնում է առցանց տարբերակով։ Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 322 նոր դեպք է արձանագրվել։

«Հայաստանում 202 մահճակալ կա ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որից 152–ն արդեն իսկ զբաղված են։ Հնարավոր է` 50 մահճակալները զբաղված դառնան այսօր, այսինքն` դրանք շատ արագ են զբաղվում, բայց ազատվում են շատ դանդաղ։ Պացիենտները սովորաբար 20 օր մնում են վերակենդանացման բաժանմունքում»,–ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով` ստացվում է, որ նույնիսկ մոբիլիզացված ռեսուրսները կարող են չբավականացնել։ Ճիշտ է, առողջապահության նախարարությունն այդ դեպքում էլ ունի մարտավարություն, սակայն այն, ըստ նախարարի, ամենաանցանկալին է` առողջապահական ամբողջ համակարգի ներգրավումը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում։ Թորոսյանի գնահատմամբ` եթե օրեր շարունակ ունենանք կորոնավիրուսով վարակվածության նման ցուցանիշներ, ապա դա անխուսափելի կլինի։

Իսկ նման գործելաոճը, ըստ նախարարի, ավելի վատ սցենարների է հանգեցնելու, մասնավորապես, բերելու է բուժաշխատողների ավելի մեծ թվով վարակման, ինչպես նաև հիվանդանոցներում բուժվող ու խրոնիկական հիվանդություններ ունեցողների շրջանում վարակի տարածման։

Նախարարը հիշեցրեց` այս պահին արդեն իսկ 350 բուժաշխատող կա վարակված կորոնավիրուսով։

«Իրականում մի քանի ամսից ավելի լավ չի լինելու իրավիճակը։ Կարող է ավելի վատանալ կամ մի փոքր լավանալ»,–ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ այսօրվանից կորոնավիրուսով վարակված և ախտանշաններ չունեցողները հյուրանոցներից տուն կգնան և տանը կմեկուսանան։ Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահանալու 4 դեպք է արձանագրվել. մահացածները տղամարդիկ են։