Պաշտոնական. հայտնի է, թե երբ կվերսկսվի ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունը

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի– Sputnik. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերսկսվի մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբի առաջնությունը՝ մայիսի 30-ին: Տեղեկությունը հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը` ընդգծելով, որ որոշումներն ընդունվել են ՀՖՖ գործադիր կոմիտեի՝ այսօր կայացած նիստի ընթացքում:

Նախարարն արձագանքել է ֆուտբոլիստների արձանախմբի գողությանն ու դիմել ոստիկանապետին

«Ինչպես Բարձրագույն, այնպես էլ Առաջին խմբերի վերսկսումից հետո կայանալիք առաջին տուրի հանդիպումները կանցկացվեն առանց հանդիսականների: Հետագայում, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակի դրսևորումները և ՀՀ կառավարության կայացրած որոշումները, կքննարկվեն վերոնշյալ սահմանափակումը ուժի մեջ թողելու կամ վերացնելու տարբերակները»,-ասված է հաղորդագրության մեջ:

Արդեն հայտնի է Հայաստանի Բարձրագույն խմբի վերսկսումից հետո կայանալիք առաջին՝ թվով 18-րդ մրցափուլի խաղացանկը:

Հետագա մրցափուլերի խաղացանկը կկազմվի 18-րդ տուրի ավարտից հետո՝ ելնելով մրցաշարային աղյուսակում թիմերի վերջնական դասավորությունից:

ՀՖՖ Գործկոմը կայացրել է ևս մի քանի որոշում: Մասնավորապես, որոշվել է հունիսի 1-ից վերափոխված խաղացանկով վերսկսել ՀՀ ֆուտզալի սուպերլիգայի մրցաշարը:  Հունիսի 1-ին կմեկնարկի նաև Ֆուտզալ լիգայի VBET գավաթի խաղարկությունը:  Որոշվել է չեղարկել կանանց ֆուտբոլի Բ խմբի մրցաշարը և գավաթի խաղարկությունը: Ա խմբի հաղթողին որոշելու համար հունիսի 14-ին՝ ֆուտբոլի ակադեմիայում, կմրցեն այս պահի դրությամբ մրցաշարի առաջատար «Ալաշկերտը» և երկրորդ տեղում ընթացող «Շիրակ-Հոմենմենը»: Անձնական հանդիպումներում առավելություն ունենալու շնորհիվ, նույնիսկ ոչ-ոքիի դեպքում մրցաշարի հաղթող կճանաչվի «Ալաշկերտը»:

Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան

2020-2021 մրցաշրջանի համար հաստատվել է հուլիսի 15-ից հոկտեմբերի 6 ընկած ժամանակահատվածը, իսկ  և 2021-2022 մրցաշրջանների համար՝ հունիսի 21-ից սեպտեմբերի 12 ընկած ժամանակահատվածը: