Հայաստանի մոտ 180 քաղաքացի Թուրքիայից հայրենիք են վերադառնում. ԱԳՆ

Քաղաքացիների վերադարձը կազմակերպել է ՀՀ արտգործնախարարությունը` համագործակցելով Թուրքիայի և Վրաստանի համապատասխան մարմինների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Թուրքիայում գտնվող մոտ 180 Հայաստանի քաղաքացի հայրենիք են վերադառնում։ Լուրը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

Սա մեր հայրենակիցների արդեն երկրորդ խումբն է, որ Թուրքիայից Հայաստան է վերադառնում։ Առաջին խումբը, որը բաղկացած էր 73 մարդուց, Վրաստանի տարածքով Երևան էր ժամանել ապրիլի սկզբին։

Ինչո՞ւ Թուրքիան թույլ չի տվել, որ բուժսարքավորումներ տեղափոխող ինքնաթիռը հասնի Կիպրոս

«Մոտ 180 հայի տեղափոխող ավտոբուսը երեկ դուրս է եկել Թուրքիայից։ Նախնական տվյալներով` նրանք կժամանեն այսօր կամ վաղը»,-նշել է Նաղդալյանը։

Քաղաքացիների վերադարձը կազմակերպել է ՀՀ արտգործնախարարությունը` Թուրքիայի և Վրաստանի համապատասխան մարմինների հետ համագործակցելով։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ պետություններ փակել են սահմանները, և Հայաստանը բացառություն չէ։ Երկիր մտնել թույլատրված է միայն ՀՀ քաղաքացիներին։

Մարտի 16-ից հայտարարված է արտակարգ դրություն, որը երկարաձգվել է մինչև հունիսի 13-ը։

Մայիսի 22-ի դրությամբ Հայաստանում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 5928-ի։ Մահացել է 74 մարդ։

Չինացիները, Արարատն ու բլոկադան. ՀՀ–ն կարող է համավարակի թեման օգտագործել Թուրքիայի դեմ