Ինչպես երջանիկ զգալ համավարակի պայմաններում. գիտնականները ստացել են բանաձևը

Հետազոտությունը ցույց է տվել, որ փորձի մասնակիցների մեկ երրորդը շաբաթական միջինը մեկուկես ժամ այգեգործությամբ են զբաղվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Փրինսթոնի համալսարանի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ համավարակի ընթացքում մարդկանց կարող է երջանկացնել տնային այգեգործությունը։ Տեղեկությունը հայտնում է Fast Company գործնական ամսագիրը։

Գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսին 100%-ով հակազդող հակամարմին են հայտնաբերել

Մասնագետներն ուսումնասիրել են առօրյա գործերի ազդեցությունը Մինեապոլիս – Սեյնթ Փոլ խոշոր ամերիկյան ագլոմերացիայի 370 բնակիչների ինքնազգացողության վրա։ Խոսքն այնպիսի զբաղմունքների մասին է, ինչպիսիք են զբոսանքները, հանրային տրանսպորտով երթևեկելն ու շոփինգը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ փորձի մասնակիցների մեկ երրորդը շաբաթական միջինը մեկուկես ժամ տանը այգեգործությամբ են զբաղվում։

Նրանց մոտ արձանագրվել է երջանկության ամենաբարձր մակարդակն ու հենց նրանք են ավելի հաճախ զգում սեփական արժեքը, քան այլ հետաքրքրություններ ունեցող մարդիկ։

Ինչպես բլոկադային Լենինգրադից փրկված Վարվառան իր երջանկությունը գտավ Հայաստանում

Էմոցիոնալ բարեկեցության բարձր մակարդակ է նկատվել ցածր եկամուտ ունեցող, նաև բուսաբուծությամբ զբաղվող միայնակ մարդկանց մոտ։

Ուսումնասիրության հեղինակների գնահատմամբ՝ տնային այգեգործությունը իր ներդրումն ունի նաև քաղաքների զարգացման ու շուկայում որակյալ մթերքի հայտնվելու գործում։

Ինչու ենք կաղում երջանկության հարցում