Երևանի կենտրոնում 3–6 ժամ լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնում են, որ անջատումներն արվում են հետագայում վթարներից խուսափելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով (հետագայում վթարներից խուսափելու համար) Երևան քաղաքում 

ժամը 11։00-14։00–ը կհոսանքազրկվեն

  • Խորենացի փողոցի 48-70 (զույգ), 76-108 (զույգ) սեփական տները
  • Խորենացի փողոցի 72 շենքի 2-րդ և 3-րդ մուտքերը
  • Նար-Դոսի փողոցի 27–37 (կենտ) սեփական տները

ժամը 11։00-17։00–ը`

  • Մաշտոցի պողոտայի 50, 50 ա շենքերը
  • Կորյունի փողոցի 23, 23/37 շենքերը և հարակից ոչ բնակիչ - բաժանորդները
  • Ամիրյան փողոցի 7–րդ շենքը
  • Կողբացի փողոցի 2, 2 ա շենքերը
  • Զաքյան փողոցի 2, 5 շենքերը
  • Խորենացի փողոցի 11 շենքը և հարակից ոչ բնակիչ - բաժանորդները
  • Լեփսիուսի փողոցի 2 Ա շենքը
  • Նոր-Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան փողոցի 23 շենքը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները
  • Մոլդովական փողոցի 50/4 շենքը և հարակից ոչ բնակիչ - բաժանորդները:

Մարտական հենակետերում զինվորները լույս, ջուր ու բաղնիք կունենան. Փաշինյանը` բանակի մասին