Անդրեասյանը Դուդին «սահմանափակ մարդ» է անվանել և ասել` ինչի պատճառով կարող է կռիվ սկսել

Սարիկ Անդրեասյանը պատասխանել է օգտատերերի հարցերին և խոսել իր նախընտրած ֆիլմերի, ապագա ծրագրերի և Յուրի Դուդի մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Ռուսաստանաբնակ ռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը Instagram-ի իր հետևորդներին առաջարկել է հարցեր ուղղել իրեն և խոստացել է անկեղծորեն պատասխանել դրանց։ Հարցերի մեծ մասը վերաբերել են ռեժիսորի սիրած ֆիլմերին։

Սարիկ Անդրեասյանը Նագիևի մասին սերիալ է նկարահանել. դերասանը տանջվել է

««Կանաչ գիրքը» մեծագույն ֆիլմ է, երկու անգամ դիտել եմ ու արտասվել։ «Թղթե տունը» սերիալը հոյակապ աշխատանք է, խորհուրդ եմ տալիս դիտել։ Ես Փոլ Թոմաս Անդերսոնի «Նավթ» ֆիլմի երկրպագուն եմ, հատկապես շատ եմ սիրում Լյուիսի և Դանոյի եզրափակիչ տեսարանը»,- ասել է ռեժիսորը։

Ոմանք էլ Անդրեասյանին շնորհակալություն են հայտնել նրա ֆիլմերի համար` հատկապես գովելով 1988թ-ի Սպիտակի ողբերգական իրադարձություններին նվիրված «Երկրաշարժ» ֆիլմը։

«Ուղղակի ցնցող ֆիլմ է, շատ գեղեցիկ է նկարված, շնորհակալ եմ, Սարիկ ջան»,–հարցերի փոխարեն գրել են նրանք։

Օգտատերերից մեկն էլ հարցրել է Սարիկի սիրած ուտեստի մասին։ Պատասխանն անսպասելի է եղել։

Սարիկ Անդրեասյանի կինը բաժանվելուց հետո չի հրաժարվի հայկական ազգանունից. լուսանկարներ

«Տոլմայի կամ, ինչպես ընդունված է ասել Ռուսաստանում, դոլմայի համար ես պատրաստ եմ կռիվ անել ու դանակահարել»,- պատասխանել է ռեժիսորը և ծիծաղող էմոջիներ ավելացրել։

Շատերը հարցրել են, թե ինչու է «вДудь» հաղորդման հաղորդավար Յուրի Դուդն անբարյացակամությամբ վերաբերվում Անդրեասյանին։ Ռեժիսորը պատասխանել է. «Դուդը շատ սահմանափակ մարդ է»:

Սարիկ Գառնիկի Անդրեասյանը ռուսաստանաբնակ հայ կինոռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր և ՈւՀԱ-ի դերասան։

Ինչպես հասկանալ, որ խորովածը պատրաստ է. Թոխատյանի վարպետության դասը՝ Սարիկ Անդրեասյանին