Կրեատիվ և ռոմանտիկ. արքայազն Հարրին և Մեգան Մարքլը միմյանց օրիգինալ նվերներ են մատուցել

Ինչպես հայտնել են թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները, 35-ամյա արքայազն Հարրին և նրա 38-ամյա կինը միմյանց բամբակյա իրեր են նվիրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի –Sputnik. Սասեքսի դուքսն ու դքսուհին` արքայազն Հարրին և Մեգան Մարքլը, միմյան օրիգինալ նվերներ են մատուցել իրենց հարսանիքի երկրորդ տարեդարձի առթիվ։

Հայտնի է` արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը որտեղ և ինչպես կնշեն իրենց երկրորդ հարսանիքը

Ինչպես հայտնել են թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները, 35-ամյա արքայազն Հարրին և նրա 38-ամյա կինը միմյանց բամբակյա իրեր են նվիրել։

«Նվերներ ընտրելիս` նրանք հետևում են ավանդույթներին։ Հարսանիքի առաջին տարեդարձի կապակցությամբ Մեգանը ամուսնուն նվիրել էր իր հարսանեկան մաղթանքը՝ այն տեղադրելով շրջանակի մեջ», – նշել է աղբյուրը։

Նրա խոսքով` այս տարի ամուսինները միմյանց բամբակյա իրեր են նվիրել, ընդգծելով, որ նվերներն, անկասկած, շատ կրեատիվ և ռոմանտիկ էին։

Հիշեցնենք` ապրիլի 1-ից արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարեցին կատարել բրիտանական թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները և սկսեցին ինքնուրույն ապրել: Նրանք որոշեցին տեղափոխվել ԱՄՆ, աշխատել և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, հանուն դրա հրաժարվեցին թագավորական տիտղոսից, պետական ֆինանսավորումից և Sussex Royal ապրանքանիշից։

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն ուտելիք են հասցրել կարիքավորներին

Ամուսինները Կանադայից Լոս Անջելես են տեղափոխվել։ Սակայն առաջին 12 ամիսները նրանց համար փորձաշրջան է կհամարվի։

2021 թվականին զույգը կկարողանա վերադարձնել իր թագավորական կարգավիճակը և վերականգնել նախկին կենսակերպը՝ կատարելով թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները:

Արեգը Ծաղկաձորից, իսկ Մեգանը Վինձորից, կամ ինչն է միավորում հայուհուն և արքայազնի կնոջը