ՌԱԴԻՈ

Էլիբեգովա. «Ադրբեջանի ՄԻՊ-ը նույնպես չի շեղվում իր երկրի հայատյաց քաղաքականությունից»

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ օմբուդսման Արման Թաթոյանի հասցեին ուղղված Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևայի հնչեցրած հայտարարություններին։
Sputnik
Էլիբեգովա. «Ադրբեջանի ՄԻՊ-ը նույնպես չի շեղվում իր երկրի հայատյաց քաղաքականությունից»

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի դիտարկմամբ` Արման Թաթոյանը ԱԺ ամբիոնից ադրբեջանցի գորընկերոջն առաջարկեց հանդիպել և ծանոթանալ` մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերում կառուցողական եզրեր գտնելու նպատակով։ Բայց, քանի որ Ադրբեջանը որևէ կերպ չի ընդունում, որ Արցախում բնակվող հայերի իրավունքները ոտնահարվում են, այդ թվում` սահմանափակվում է արցախահայության ազատ տեղաշարժի հնարավորությունը, հետևաբար կա հարցերի լայն շրջանակ, որոնք երկու երկրների օմբուդսմաններըն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանը միասին կարող են քննարկել և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ գտնել։

Սաբինա Ալիևան խեղաթյուրել է Արման Թաթոյանի խոսքերը. ՄԻՊ–ն արձագանքել է

«Բայց մենք տեսանք, թե ինչպես դրան արձագանքեց ու պատասխանեց Ադրբեջանի նորընտիր օմբուդսմենը։ Այնպես չէ, որ հին հանձնակատարից էլ մեծ ակնկալիքներ կային։ Այդուհանդերձ, արձանագրենք, որ նոր օմբուդսմանը նաև իրենց իշխող կուսակցության ամենաբարձր պաշտոնատար այրերից մեկի կինն է, հետևաբար որևէ շեղում Ադրբեջանի պաշտոնական հայատյաց դիրքորոշումից չէր կարող ակնկալվել»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Էլիբեգովայի գնահատմամբ` տիկին Ալիևան փաստացի հավաստեց, որ պատրաստ է հանդիպել միայն այն դեպքում, երբ Արցախն Ադրբեջանի կազմում կլինի։ Սա վկայում է այն մասին, որ համագործակցության որևէ կառուցողական քայլ, շփման նշույլ անգամ ադրբեջանական կողմը չի փորձում գտնել, ուստի նոր օմբուդսմանի վրա չարժե առանձնապես հույս դնել։ 

«Խիստ դատապարտելի է նորածնին և նրա մորն ուղղված ատելությունը». Թաթոյանի կոշտ արձագանքը

«Խնդիրն առհասարակ առաջացավ հիմա, որովհետև մեր ԱԺ–ում քննարկվեց արցախահայության իրավունքների պաշտպանության հարցը, և Արման Թաթոյանն առաջինը համագործակցության ձեռք մեկնեց Ադրբեջանի օմբուդսմանին։ Եթե խոսում ենք այն մասին, որ մարդու իրավունքների պաշտպանը պետք է իշխանություններից անկախ գործի, նկատի ունենք Արման Թաթոյանի օրինակը, սակայն դա ոչ մի կերպ չի վերաբերում ադրբեջանցի հանձնակատարին, որի գործունեության օբյեկտիվության մասին խոսք լինել չի կարող»,– նշեց ադրբեջանագետը։

Անդրադառնալով այն հարցին, թե Սաբինա Ալիևային կարող էր հունից հանել Արման Թաթոյանի այն հայտարարությունը, ըստ որի` ճիշտ կլինի, եթե Արցախում բնակվող հայերի իրավունքներին առնչվող միջազգային քննարկումներին մասնակցեն նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը և քաղաքացիական հասարակությունը, Էլիբեգովան ընդգծեց, որ օմբուդսմանների միջազգային կազմակերպության մեջ, այսպես թե այնպես, իր դերն ունի նաև Արցախի օմբուդսմանը, նրան ճանաչում և ընդունում են։ Նախորդ հանձնակատար Ռուբեն Մելիքյանը նույնպես ակտիվորեն աշխատում էր միջազգային հանրության հետ։

«Այս վիճակն անհանդուրժելի է». Արման Թաթոյանն արտահերթ զեկույց է հրապարակել

«Պարզ է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է այնպես անել, որ Արցախի հայության պարագայում մարդու իրավունքներին առնչվող հարցերը չբարձրաձայնվեն միջազգային ատյաններում, որովհետև այդ իրավունքներն առաջինը խախտում է հենց Ադրբեջանը»,– շեշտեց ադրբեջանագետը։

Էլիբեգովայի կարծիքով` Ադրբեջանի օմբուդսմանի գիտակից լինելու հետ չարժե մեծ հույսեր կապել ու սպասել, որ նա կմասնակցի կառուցողական քննարկումների կամ բանակցությունների։ Ըստ նրա` ՀՀ ՄԻՊ-ի առաջարկին հնչած պատասխան-տեսակետը բացարձակապես ադեկվատ չէր։ 

Նշենք, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն հայտարարություն է որում անթույլատրելի է համարել իր արտահայտությունների ու դիրքորոշման ակնհայտ աղավաղումը, ինչպես նաև միջազգային գործընկերներին չներկայացվեն կեղծ տեղեկություններ տարածելը:

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք պետք է թույլ չտան վիրավորանքի կամ ատելություն խոսք․ ՄԻՊ