Աղբատարի մեջ հայտնված գլխատված տղամարդու գործընկերը չհեռանալու ստորագրություն է տվել

ՀՀ Քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է ներկայացրել երեկ Երևանում տեղի ունեցած դաժան միջադեպի առթիվ հարուցված քրեական գործից: Մահացած տղամարդու գործընկերը չհեռանալու մասին ստորագրություն է տվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի Միկոյան փողոցում երեկ տեղի ունեցած դժբախտ պատահարի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի (անզգուշությամբ մահ պատճառելը) 1-ին մասով:

Գևորգ Բաբայանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները. Քննչական կոմիտե

Քննչական կոմիտեն հայտնում է, որ գործի շրջանակում արդեն իսկ որոշ հանգամանքներ են ի հայտ եկել: Պարզվել է նաև, որ դեպքի ժամանակ աղբատար ավտոմեքենան շահագործող աշխատակցի ինքնությունը: Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Հիշեցնենք՝ մայիսի 21-ին՝ ժամը 16:00-ին, «Շտապբուժօգնություն» ծառայության 5-րդ ենթակայանից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ խոտ հնձող մեքենայից ստացված վնասվածքից քաղաքացի է մահացել:

Էլեկտրաշոկով հարվածել է ու սպառնացել․ ՔԿ-ն Ռուբեն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել

Քննչական կոմիտեն նաև հայտնում է, որ դեպքի վայր մեկնած քննչական խումբը Միկոյան փողոցում ճանապարհի եզրին կայանված «ГАЗон NЕXT» մակնիշի աղբատար ավտոմեքենայի բաց բեռնախցում հայտնաբերել է Երևան քաղաքի՝ 1953թ. ծնված բնակչի դին՝ գլուխը քթի հատվածից անհարթ եզրերով հատած վիճակում: Իսկ ավտոմեքենայի հետնամասում՝ գետնի վրա, հայտնաբերվել է գլխի թաղային հատվածը՝ գլխուղեղի հետ միասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ահասարսուռ դեպք Երևանում. տղամարդու գլուխը մնացել է մեքենայի սեղմակի տակ ու կտրվել