Զարուհի Բաթոյանը տնից է աշխատում. նա հայտնել է իր թեստի պատասխանը

Նախարարը հայտնել է, որ անհանգստանալու կարիք չկա, և հոգատարության համար շնորհակալություն է հայտնել բոլորին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook–ում կատարած գրառմամբ հայտնել է, որ իր կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է:

Դիմորդները կասեն՝ էս կորոնավիրուսը «լազաթ» տվեց. Փաշինյան

«Սիրելի՛ մարդիկ, իմ թեստի արդյունքը բացասական էր, պարզապես ապահովության համար աշխատում եմ տանից, նույն ռեժիմով։ Անհանգստանալու կարիք չկա, շնորհակալ եմ հոգատարության համար։ Ձեզ լավ նայեք և առողջ եղեք»,- գրել է նա:

Նախարարի աշխատանքի չհաճախելու մասին հայտնի դարձավ այսօր կառավարության նիստում, որին Բաթոյանը ներկա չէր:

Կառավարության այսօրվա նիստից նրանից բացի բացակայում էր նաև տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարներից երկուսն ինքնամեկուսացած են ու չեն մասնակցում կառավարության նիստին

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ Պապիկյանը դեռևս ինքնամեկուսացման մեջ է և հույս հայտնեց, որ հաջորդ նիստին նա արդեն ներկա կլինի: Նրա թեստի պատասխանը ևս բացասական էր ստացվել:

Նշենք, որ կառավարության մայիսի 14-ի նիստից բացակայում էր նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ դարձյալ վարակակիր աշխատակցի հետ շփում ունենալու պատճառով: Նրա թեստի պատասխանը ևս բացասական է եղել: Այսօր նախարարն արդեն ներկա էր կառավարության նիստին:

Կորոնավիրուսով վարակվածներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը` ծայրահեղ ծանր. Թորոսյան