Վրաստանում արտակարգ դրությունն ու պարետային ժամը չեն երկարաձգի

Մայիսի 22-ից հետո արտակարգ դրություն և պարետային ժամ չի լինի, բայց որոշակի սահմանափակումներ երկրում կմնան: Այդպիսին է Վրաստանի կառավարության որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան որոշել է մայիսի 22-ից հետո չերկարաձգել արտակարգ դրությունը և  պարետային ժամը։ Տեղեկությունը հաղորդում է Sputnik Գրուզիան։

«Կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն». Փաշինյանը նոր տվյալներ հրապարակեց

Վրաստանում արտակարգ դրություն էր հայտարարվել մարտի 21-ին՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Մարտի 31-ից երկրում սկսեց գործել պարետային ժամ։

«Մենք լավ ենք հասկանում, որ մեր պարտքն է խելամտորեն վերադառնալ նորմալ կյանքի ինչպես տնտեսության, այնպես էլ սոցիալական և առօրյա կյանքի տեսանկյունից։ Դա շատ կարևոր է։ Ուստի կառավարությունը որոշել է չերկարաձգել արտակարգ դրությունը և պարետային ժամը»,-ասել է Գախարիան։

Փաշինյանը Գախարիայի հետ քննարկել է Վրաստանի տարածքով հայկական բեռների փոխադրման հարցը

Ընդ որում` նա նշել է, որ անգամ արտակարգ դրության ավարտից հետո սահմանափակումները մնալու են։

Գախարիան նշել է, որ օրենսդրական շրջանակ է հարկավոր, որը թույլ կտա սահմանափակումները կիրառել առանց արտակարգ դրություն հայտարարելու։

Կորոնավիրուսի դեմ պայքարում Վրաստանը Եվրոպայում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում։ Փետրվարի 26-ից մինչև մայիսի 21-ը երկրում վարակման 721 դեպք է գրանցվել։ Այս պահի դրությամբ բուժվածների թիվը 485 է, 12 վարակված մահացել է։

Հայաստանից Վրաստան մեկնած վարորդը վարակվել է COVID-19–ով