Վանաձորի շենքերից մեկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի վիճակը կայունացել է

Երկրորդ հարկից ընկած երեխան շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Վանաձորի շենքերից մեկի 2-րդ հարկի պատուհանից ընկած 9-ամյա երեխայի վիճակը կայունացել է։ Դրական լուրը հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը։

«9–ամյա երեխայի առողջության մեջ նկատվում է դրական դինամիկա: Նա շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում»,–գրել է Դերձյանը։

Հիշեցնենք` դեպքի մասին հայտնի դարձավ մայիսի 15-ին։ Վանաձորի շենքերից մեկի 2–րդ հարկից ընկած երեխայի մոտ առկա էր համակցված վնասվածքներ, գագաթոսկրերի կոտրվածքներ, ծանր աստիճանի գլխուղեղի սալջարդ և մի շարք այլ վնասվածքներ: Նա կոմայի մեջ էր ընկել։

2-րդ հարկի պատուհանից ընկնելուց հետո երեխային տեղի ԲԿ-ում առաջին բուժօգնություն էին ցուցաբերել, որից հետո «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները նրան ուղղաթիռով տեղափոխել էին Երևան:

Վանաձորի շենքերից մեկի պատուհանից 9 տարեկան երեխա է ընկել