Թվերը տեսել են ու ապշել. կորոնավիրուսի թեմայով քանի՞ հարցում է ստացել ԱՆ–ն

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը նշում է, որ իրենք էլ են զարմանում, որ կարողացել են մեծ թվով հարցումների պատասխանել` հաշվի առնելով հսկայական աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Վերջին 4 ամսվա ընթացքում ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, լրատվամիջոցներից քաղաքացիներից և հասարակական կազմակերպություններից ուղարկված 1965 գրավոր հարցում ստացել է 1965 գրավոր հարցում։ Տեղեկությունը հայտնում ԱՆ նախարարի մամուլի պատասխանատու Ալինա Նիկողոսյանը։

Թորոսյանը բարկացավ. մինչև տարեվերջ մոտ 300 միլիոն դոլար է պետք լինելու

«Այս պահին 1578 հարցման պատասխանել ենք, իսկ 387-ը ընթացքի մեջ են»,- Facebook–ի իր էջում գրել է նա։

Ռազմավարությունը փոխում են. ասիմպտոմ հիվանդներին կուղարկեն տուն, նորերին չեն հոսպիտալացնի

Նիկողոսյանի խոսքով` իրենք էլ են ապշել հսկայական ծավալով աշխատանքի մեջ այդքանը հասցնելու համար։

«Ու եթե որոշ հարցումներին պատասխանելու համար չենք տեղավորվել 5-օրյա ժամկետում, կարծում եմ` թվերը փաստում են, թե ինչու»,-հավելել է նա։

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված 270 երեխա կա, 27 հղի. Թորոսյանը՝ նրանց վիճակի մասին

Հիշեցնենք, որ մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, առողջացել է 2581 մարդ, գրանցվել է մահվան 70 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Քաղաքացիներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը՝ ծայրահեղ ծանր, 15 հիվանդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։

Գյումրիում ծնողները զգուշավոր են. քանի երեխա է հաճախում մանկապարտեզ և ինչ պայմաններով