«Սմերչերը» կրակել են. «Բաղրամյանում» թիրախները խոցվել են առանց շեղումների

Համապատասխան հրամանը ստանալուց հետո հրետանավորներն անցել են մարտական կրակի կատարմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Բաղրամյան» զորավարժարանում մարտավարական զորավարժության հերթական փուլն է անցկացվել։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ զորավարժությանը ներգրավվել են օպերատիվ մարտավարական հրթիռների արձակման կայանքներն ու «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը։

«Անձնակազմը բացազատել է կրակային միջոցները, բերել մարտական դիրքի և վիճակի: Համապատասխան հրամանը ստանալուց հետո հրետանավորներն անցել են մարտական կրակի կատարմանը։ Կրակային հարվածներն իրականացվել են լրիվ ծավալով։ Թիրախները խոցվել են առանց շեղումների, բարձր արդյունավետությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ըստ ՊՆ–ի` զորավարժության նախնական արդյունքները դրական են։ Զինծառայողները գործել են ներդաշնակ և օպերատիվ, գերազանց կատարել առաջադրված մարտական խնդիրները։

Զորավարժության նպատակն էր ստորաբաժանումը մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերելիս հրամանատարների, շտաբերի և ընդհանուր անձնակազմի կարողությունների ստուգումը, զինծառայողների գործնական հմտությունների և դաշտային վարժվածության կատարելագործումը:

Հիշեցնենք` զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 19-ին։

Վարդանյան. «Բարձր տեխնոլոգիական զենք արտադրելու համար բանակի կառուցվածքը պետք է փոխել»