Փաշինյանը ցույց է տվել, թե ինչ մեքենայով է աշխատանքի գնալու Արցախի նորընտիր նախագահը

Նիկոլ Փաշինյանը հրապարակել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի «հին» էլեկտրամոբիլի լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում տեղադրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մեքենայի լուսանկարը։

«Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը այս էլեկտրոմոբիլով է աշխատանքի գնալու»,–լուսանկարին կից գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք` դեռևս 2019թ.–ի սեպտեմբերին էր Արայիկ Հարությունյանն ասել, որ Ստեփանակերտում երթևեկում է էլեկտրամոբիլով, որը լիցքավորում է տնային վարդակից։

«Ապագայում ծրագիր կա Արցախում հրաժարվել դիզելային վառելիքից և գազից։ Մի հետաքրքրիր բան ձեզ ասեմ` ես 2013 թվականի հին էլեկտրամոբիլ եմ գնել, որով երթևեկում եմ Ստեփանակերտում ու լիցքավորում մեր տան վարդակից։ Մի ամբողջ օր քշում եմ»,–«Հայաստանի և Արցախի տնտեսական մոդելների նմանությունները և տարբերությունները» թեմայով քննարկման ժամանակ ասել էր նա։

Արցախի նախագահի հավանական թեկնածուն էլեկտրամոբիլով է շրջում Ստեփանակերտում

Հիշեցնենք նաև, որ այսօր` մայիսի 21–ին, ժամը 18։00-ին Շուշիում տեղի կունենա Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությունը, որին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն Արցախ կմեկնի Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մասնակցելու