Նիկոլ Փաշինյանը 7 պաշտոնյայի Արցախ է գործուղել. նրանց թվում են ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը

Պաշտոնյաները Արցախից վերադառնալուց հետո պետք է հաշվետվություն ներկայացնեն ՀՀ վարչապետին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախ է գործուղել ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին, 3 նախարարներին, ՊԵԿ նախագահին ու ԱԽ քարտուղարին։ Համապատասխան որոշումը հրապարակվել է վարչապետի կայքում։

Զարուհի Բաթոյանը տնից է աշխատում. նա հայտնել է իր թեստի պատասխանը

«Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին 2020 թվականի մայիսի 21-22-ը ներառյալ, իսկ ոստիկանության պետ Արման Սարգսյանին մայիսի 20-22-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ)»,– նշված է որոշման մեջ:

Դավիթ Տոնոյանի, Զոհրաբ Մնացականյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Անանյանի, Էդուարդ Մարտիրոսյանի և Արման Սարգսյանի՝ Արցախի Հանրապետություն (քաղաք՝ Ստեփանակերտ) գործուղման ծախսերը կատարվելու են յուրաքանչյուր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Մեկ այլ որոշմամբ Արցախ է գործուղվել նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը

Պաշտոնյաները վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն են ներկայացնելու Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին։