Մոսկվայում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի տեսանյութը հայտնվել է համացանցում

Աղբյուրի համաձայն` կոնֆլիկտի պատճառը եղել է այն, որ վարորդներն ու վաճառողները չեն կարողացել պայմանավորվել անվադողերի գնի զեղչի շուրջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի –Sputnik. Մոսկվայի Պեչատնիկի շրջանի Յուժնոպորտովայա փողոցում հնչած կրակոցներին նախորդել է զանգվածային ծեծկռտուքը։ Տեսանյութը Baza պարբերականը հրապարակել է իր Telegram ալիքում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու տղամարդ սկսում միմյանց քաշքշել, այնուհետև կռիվ է սկսվում նրանց միջև, ոմանք փորձում են բաժանել կռվողներին։ Երբ բռունցքներն արդեն չեն օգնում, մասնակիցներից մեկը սկսում է կրակել ատրճանակից։

Պարբերականի տվյալներով` կոնֆլիկտի պատճառը եղել է այն, որ վարորդներն ու վաճառողները չեն կարողացել պայմանավորվել անվադողերի գնի զեղչի շուրջ։