Կորոնավիրուսով վարակված 91–ամյա Սրբուհի տատիկը դուրս է գրվել հիվանդանոցից

Տարեց կինը դուրս է գրվել բուժկենտրոնից ու մաղթել, որ կորանավիրուսը շուտ վերանա աշխարհից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից այսօր դուրս է գրվել 91-ամյա Սրբուհի տատիկը։ Տեղեկությունը հայտնում է ԲԿ–ի մամուլի ծառայությունը։

«Սրբուհի Մուրադյանը բուժկենտրոն էր ընդունվել նոր կորոնավիրուսով, ախտորոշվել էր երկկողմանի ինտերստիցիալ թոքաբորբ՝ ախտահարված էր թոքերի շնչական մակերեսի շուրջ 70%–ը»– նշված է հաղորդագրության մեջ։

Սրբուհի տատիկը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին` մաղթելով, որ վիրուսը շուտ անհետանա աշխարհից:

Հիշեցնենք, որ մայիսի 21-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, առողջացել է 2581 մարդ, գրանցվել է մահվան 70 դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 45822 թեստավորում: Քաղաքացիներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը՝ ծայրահեղ ծանր, 15 հիվանդ միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքերին։

ՀՀ–ում կորոնավիրուսով վարակված 270 երեխա կա, 27 հղի. Թորոսյանը՝ նրանց վիճակի մասին