ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Կորոնավիրուսով վարակված քաղաքացիներից 135-ի վիճակը ծանր է, ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում 63–ը։ 15 հիվանդի միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Տխուր վիճակագրությունը կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Կորոնավիրուսով վարակվածների թվի աճին զուգընթաց` աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը, ինչպես նաև թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Պետք է այնպես անենք, որ որևէ քաղաքացի (ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող) զրկված չլինի վերակենդանացման բաժանմունքում բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։ Դեռևս այս ճնշմանը կարողանում ենք դիմանալ»,-ասաց Թորոսյանը։
Նրա խոսքով` սա այն իրավիճակն է, որից միշտ փորձել են խուսափել։
Նշենք, որ մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 5606 դեպք, որոնցից 2581-ն` առողջացած, 70-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ Հայաստանում այս պահին փաստացի բուժում է ստանում 2928 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 45822 թեստավորում:
Կորոնավիրուսից մահացածները տղամարդիկ են. նրանք ունեցել են ուղեկցող հիվանդություններ