ՃՈ տեսուչը թմրամիջոց է օգտագործել. նրան ազատել են աշխատանքից

ՃՈ տեսուչն առանց որևէ մեկին վնաս տալու թմրամիջոց է օգտագործել, բարձր տրամադրությամբ շփվել վարորդների հետ, սակայն աշխատանքից ազատվել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության տեսուչ է ազատվել ծառայությունից։

«Նուբարաշենի» կալանավորներից մեկը ձեռքերը ծալած չի նստել ու թմրանյութի իրացմամբ է զբաղվել

«Վանաձորի Նարեկացու փողոցից ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով բերման է ենթարկվել ՃՈ ճանապարհապարեկային ծառայության 2-րդ սպայական գումարտակի տեսուչը:

Նրա նկատմամբ նշանակված դատատոքսիկաքիմիական փորձաքննության եզրակացությամբ պարզվել է, որ տեսուչն օգտագործել է թմրամիջոց»,–նշված է հաղորդագրության մեջ։

Տեսուչն այսպիսով թույլ է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգապահական կոպիտ խախտում:

Ո՞ւմ է հետևելու ոստիկանության ծածուկ ծառայությունը. պարզաբանում

Տեսուչի պաշտոնավարման հարցը լուծելու նպատակով ծառայողական քննության նյութերը ներկայացվել են ոստիկանության կարգապահական հանձնաժողովի քննությանը: Որոշում է կայացվել միջնորդել ՀՀ ոստիկանության պետին՝ նրան ծառայությունից ազատելու համար:

ՀՀ ոստիկանության պետի 2020 թ. մարտի 13-ի հրամանով տեսուչն ազատվել է ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: