Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովին հիվանդանոց են տեղափոխել COVID-19-ի կասկածանքով

Մի քանի օր առաջ Կադիրովի ինքնազգացողությունը վատացել է, բայց նա կարծել է, թե սովորական շնչառական վարակ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով։ Նա հիմա Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է։ Տեղեկությունը հայտնում է Baza–ն։

Կադիրովի ինքնազգացողությունը մի քանի օր առաջ է վատացել, բայց նա համարել է, որ սովորական շնչառական վարակ է։ Հետո նրա վիճակը վատացել է, և բժիշկները խորհուրդ են տվել դիմել մոսկովյան կլինիկա։

Նախնական տեղեկություններով՝ ախտորոշվել է թոքերի ախտահարում, կորոնավիրուսային վարակը դեռ չի հաստատվել։

Կորոնավիրուսով վարակվածներից 135-ի վիճակը ծանր է, 63-ինը` ծայրահեղ ծանր. Թորոսյան

Կադիրովի առողջական վիճակի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն առայժմ չկա։

Չեչնիայում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով վարակվելու 1026 դեպք է գրանցվել, 11 մարդ մահացել է:

Ի՞նչ վիճակում են ՀՀ քաղաքացիները, որոնք կորոնավիրուսով են վարակվել Վրաստանում