Ահասարսուռ դեպք Երևանում. տղամարդու գլուխը մնացել է մեքենայի սեղմակի տակ ու կտրվել

Այս պահին ոստիկանության օպերատիվ խումբն աշխատում է դեպքի վայրում, որտեղ 67-ամյա մի տղամարդ է մահացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Մոտ մեկ ժամ առաջ Երևանում սարսափելի դեպք է տեղի ունեցել` աղբահանման աշխատանքներ իրականացնող 67-ամյա տղամարդու գլուխը մնացել է աղբատար մեքենայի սեղմակի մեջ և կտրվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Այսօր` ժամը 15։40-ի սահմաններում, ոստիկանության Նոր Նորքի բաժինն ահազանգ է ստացել, որ Միկոյան փողոցում աշխատանքներ կատարելիս աղբատար ավտոմեքենայի դետալի տակ է մնացել աշխատակցի գլուխը, և այն կտրվել է։ Տղամարդն աշխատում էր Երևանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունում որպես բանվոր»,–նշված է կայքում։

Ոստիկանության լրատվական ծառայությունից Sputnik Արմենիային տեղեկացրին` ժամը 16։00–ին շտապօգնության կայանից ահազանգ են ստացել, որ Միկոյան փողոցում հնձող մեքենայից ստացած վնասվածքների հետևանքով մի տղամարդ է մահացել, այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Այս պահին ոստիկանության օպերատիվ խումբն աշխատում է դեպքի վայրում։

Սարսափելի դեպք Շիրակի մարզում. այրված տանը կանանց դիակներ են հայտնաբերվել