«Ստուգված է»․ ՄԱԿ-ը կորոնավիրուսի մասին ապատեղեկատվության դեմ նոր նախագիծ է գործարկում

Նախաձեռնությունը կոչ է անում ամբողջ աշխարհի մարդկանց գրանցվել ու «տեղեկացված կամավոր» դառնալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի — Sputnik. ՄԱԿ-ը գործարկել է «Ստուգված է» COVID-19 կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ ուղղված ծրագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը։

«COVID 19–ի պատասխանը». առողջապահության ասամբլեան պահանջում է հետաքննել ԱՀԿ աշխատանքը

«Ապատեղեկատվությունը տարածվում է առցանց, մեսենջերներով, մարդուց մարդուն։ Դրա հեղինակները այն տարածելու միջոցներ են մշակում, որին դիմադրելու համար գիտնականներն ու ՄԱԿ-ի պես կազմակերպությունները պետք է ստույգ ու արժանահավատ տեղեկություն հասցնեն մարդկանց»,- մեջբերում է մամուլի ծառայությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը։

«Ստուգված է» նախագիծը երեք թեմայով տեղեկություն է կտարածի՝ գիտություն, համերաշխություն ու լուծումներ։

«Երկրներից շատերում ապատեղեկատվությունը տարածվում է  թվային ալիքներով, խանգարում է առողջապահության ոլորտում հարցերի լուծմանն ու անհանգստություն է առաջացնում։ Տագնապային փորձեր են արվում ճգնաժամը ազգայնամոլություն որակելու կամ փոքրամասնություններին ճնշելու նպատակով օգտագործելու համար», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համաշխարհային կոմունիկացիաների գծով տեղակալ Մելիսա Ֆլեմինգը, որի խոսքերը մեջբերվում են հաղորդագրության մեջ։

Թրամփն ասել է՝ ինչու է ԱՄՆ-ն թոքերի արհեստական շնչառության սարքեր տրամադրում այլ երկրների

Նրա կարծիքով՝ իրավիճակը կարող է խորանալ հասարակությունների վրա բեռնվածության ավելացման, ճգնաժամի տնտեսական ու սոցիալական հետևանքների առաջացման։

Նախաձեռնությունը կոչ է անում ամբողջ աշխարհի մարդկանց գրանցվել ու «տեղեկացված կամավորներ» դառնալ՝ վստահելի տեղեկություն տարածելու ու այդպիսով ապահովել սեփական ընտանիքների ու հասարակությունների անվտանգությունը։

«Ձեր սխալները թանկ նստեցին աշխարհի վրա». Թրամփը վերջնագիր է ներկայացրել ԱՀԿ-ին