Գիտնականները պարզել են, թե ինչ հոգեբանական խանգարումներ է առաջացնում կորոնավիրուսը

COVID-19-ի բարդացումներ ունեցող պացիենտների մոտ զարգանում է դելիրիումը, որը ուղեկցվում է գիտակցության մթագնումով, ուշադրության, ընկալման ու մտածողության խանգարուներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Բրիտանացի գիտնականները եզրակացրել են, որ կորոնավիրուսը մի շարք հոգեբանական խանգարումներ է առաջացնում։

Ում չի սպառնում կորոնավիրուսը. գիտնականների նոր բացահայտումը

ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով The Lancet բժշկական ամսագրին հայտնում է, որ SARS և MERS կորոնավիրուսներով հիվանդանոց տեղափոխված 129 պացիենտի հետազոտության պատկերն այսպիսին է. Նրանցից 54-ի մոտ ախտորոշվել է անքնություն է, 46-ի մոտ՝ անհանգստություն, 44-ի մոտ՝ հիշողության խանգարում, 42-ի մոտ՝ ճնշվածություն:

Ապաքինվելուց հետո պացիենտների 32%-ի մոտ գրանցվել է պոստտրավմատիկ սթրես, 15%-ի մոտ ընկճախտ, իսկ 15%-ն ունի տագնապային խանգարում։

Գիտնականները սրտանոթային հիվանդություններից պաշտպանվելու ելք են գտել

COVID-19-ի բարդացումներ ունեցող պացիենտների մոտ զարգանում է դելիրիումը, որը ուղեկցվում է գիտակցության մթագնումով, ուշադրության, ընկալման ու մտածողության խանգարուներով։