Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են գրանցվել

Արցախի առողջապահության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել հանրապետության տարածքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Արցախում ևս 4 քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Առողջապահության նախարարությանը։

«Ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, որոնք Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից»,- նշված է հաղորդագրության մեջ:

Արցախում կորոնավիրուսով հիվանդների թիվը ավելացել է ևս մեկով

Վարակակիրների առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:

Հիշեցնենք՝ այս պահի դրությամբ Արցախում COVID 19-ի հաստատված դեպքերը 33-ն են։ Նրանցից 8-ն արդեն բուժվել են։ Ընդհանուր առմամբ թեստավորվել է 669 քաղաքացի, 69-ը մեկուսացված են։

«Արցախում կորոնավիրուսի տարածման օջախները մարված են»․ ԱՀ պարետ