ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputik. Շարքային Հենրիկ Արամյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է ծառայակիցը։ Տեղեկությունը հայտնում է Քննչական կոմիտեն։
«Ժամկետային զինծառայող, շարքային Հենրիկ Արամյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ խուլիգանական դրդումներով ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու, սպանելու ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Հ.Դ.-ն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` շարքային Հենրիկ Արամյանին մահացած են հայտնաբերել երեկ` մայիսի 19-ին, Արցախի N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։