Սիրիայում ՀՀ դեսպանությունը հայտնել է` երբ է նախատեսվում Դամասկոս–Երևան չվերթը

Հայաստան գալ ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը։

«Հայաստան ճամփորդել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։ Գրանցված քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն թռիչքի օրվա և ժամի մասին»,-հայտնում է դեսպանությունը։

Դեսպանատունը հայտնել է Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Երևան նախատեսված չվերթերի մասին

Նշվում է, որ գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել +963 954 666 699 հեռախոսահամարով։

Նշենք, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված` ավիաընկերությունների աշխատանքը շարունակում է կաթվածահար մնալ։

Հավելենք, որ Հայաստան վերադարձած բոլոր քաղաքացիները ենթարկվում են 14-օրյա պարտադիր կարանտինի:

Մայիսի 15-ին Մոսկվա–Երևան չարտերային չվերթ կիրականացվի