ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Ռուսաստանում 14 հարթակներում աշխատանք է իրականացվում կորոնավիրուսային վարակի դեմ 47 պատվաստանյութերի մշակման ուղղությամբ։ «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան։
Նրա խոսքով՝ դաշնային բյուջեից 3,1 միլիարդ ռուբլի է տրամադրվել կորոնավիրուսի թեստային համակարգեր ու պատվաստանյութ ստեղծելու համար։ Այս պահին կորոնավիրուսի դեմ հինգ դեղամիջոց կլինիկական փորձարկումների փուլում են, իսկ չորսը՝ պետական գրանցման։
Հիշեցնենք` մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսը հայտարարեց համավարակ և բոլոր պետություններին կոչ արեց միավորվել վարակի դեմ պայքարում։
Պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ․ դեռ որքա՞ն է պետք սպասել փրկությանը. տեսանյութ