Նախարարն արձագանքել է ֆուտբոլիստների արձանախմբի գողությանն ու դիմել ոստիկանապետին

Արայիկ Հարությունյանը հույս է հայտնել, որ հանցագործներն արագ կբացահայտվեն ու կպատժվեն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ում գրառում է արել` անդրադառնալով 
«Արարատ 73» թիմի ֆուտբոլիստներին նվիրված արձանախմբից մի քանի արձանների գողության մասին այսօր տարածված լուրերին: Նախարարը հայտնում է, որ այդ մասին տեղեկանալուց հետո հարցի մասին զրուցել է ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի հետ:

Գողացել են լեգենդար «Արարատ 73»-ի ֆուտբոլիստների արձանները. լուսանկարներ

«Հույս եմ հայտնել, որ անհայրենիք հանցագործները, որոնք կատարել են սույն արարքը, շուտ կբացահայտվեն ու կպատժվեն»,- գրում է Հարությունյանը:

Հիշեցնենք` «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գրասենյակի մենեջեր Գրիգոր Թադևոսյանն այսօր Facebook-ի իր էջում հայտնել էր, որ անհայտ անձինք գողացել են «Արարատ 73»-ի մի քանի ֆուտբոլիստների արձանները:

Վանդալները պոկել, տարել են Նիկիտա Սիմոնյանի, Ռոբերտ Ծաղիկյանի, Օնիկ Աբրահամյանի, Հարություն Քեհեյանի արձանները:

Արձանախումբը, որը տեղադրվել էր 2016 թվականի հոկտեմբերին, նվիրված է «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակներին:

Արձանախմբի հեղինակը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործների թիմի ղեկավարը ՝ Արմեն Սամվելյանը։

Ոչ մի սրբություն չունեն. «Արարատ 73»–ի վետերանը` արձանները գողանալու մասին