Գործատուներն աշխատանք են առաջարկում ՌԴ–ում գտնվող ՀՀ քաղաքացիներին

Թափուր աշխատատեղերի կան Մոսկվայում, Սանկտ Պետերեբուրգում, Տուլայում, Վոլոգդայում, Նիժնի Նովգորոդում և մի շարք այլ քաղաքներում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Մի շարք գործատուներ աշխատողներ են փնտրում Ռուսաստանում և այդ հարցը լուծելու համար դիմել են ՌԴ–ում Հայաստանի դեսպանությանը։

«Նշված աշխատատեղերին դիմելու համար անհրաժեշտ է զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ + 7 (966) 118-89-84»,– նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Դեսպանությունը հրապարակել է գործատուների առաջարկած թափուր աշխատատեղերի ցանկը, որը ներկայացնում ենք ստորև.

  • «Խլեբնի դվոր» - Հացաբուլկեղենի արտադրություն, կանանց համար (աշխատանքային փորձը պարտադիր չէ), քաղաքներ՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Տուլա, Վոլոգդա, Նիժնի Նովգորոդ։
  • «ՏՍՍ» առևտրային ընկերություն (ք․Կալուգա) - անհրաժեշտ են ճանապարհային շինարարության մասնագետներ, տեխնիկայի վարորդներ։
  • «Գրանդստրոյ» ՍՊԸ (ք. Վորոնեժ) - անհրաժեշտ են շինարարներ, բանվորներ, խոհարարներ:
  • «Նովոստրոյ» ՍՊԸ (ք. Վորոնեժ) - անհրաժեշտ են ճանապարհային շինարարներ, բանվորներ, տեխնիկայի վարորդներ։
  • «Կանաստրոյ» ՍՊԸ (ք. Վորոնեժ) - անհրաժեշտ են ներքին հարդարման շինարարական աշխատանքների մասնագետներ, բանվորներ։
  • «Բարսեղյան» ԱՁ (ք. Յակուտսկ) - անհրաժեշտ են արհեստավորներ, բանվորներ։
  • «Վոլգադորստրոյ» ՍՊԸ (ք. Սարատով) - անհրաժեշտ են ճանապարհային շինարարության մասնագետներ, բանվորներ։
  • «Արսակ» ՍՊԸ (ք. Չելյաբինսկ) - անհրաժեշտ են ճանապարհային շինարարության մասնագետներ, տեխնիկայի վարորդներ։
  • «Ուրալստրոյ» ՍՊԸ (ք. Պերմ) - անհրաժեշտ են ճանապարհային շինարարության մասնագետներ, տեխնիկայի վարորդներ։
  • «Էլիտ Գրուպպ» ՍՊԸ - անհրաժեշտ են ճանապարհային շինարարության մասնագետներ, տեխնիկայի վարորդներ։

Բոլոր կազմակերպությունները կվճարեն ՌԴ-ի այլ քաղաքներից աշխատանք հայցողների տեղափոխման ճանապարհածախսերը:

ՌԴ-ն պատրաստ է բժշկական պարագաներ տրամադրել ՀՀ-ին․ Դենիս Մանտուրով