Գագիկ Ծառուկյանը կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած առյուծին. տեսանյութ

Ծառուկյանը վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում է ամենօրյա հոգատարությամբ խնամել։
Sputnik

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հունիսի 1-ի` Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ Երևանի կենդանաբանական այգուն կնվիրի իր մեծացրած Սիմբա անունով առյուծին:

Տեղեկությունը կորյունին կերակրելու տեսանյութին կից Facebook–ի իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

Բարի գալուստ, Բեմբի. Երևանի կենդանաբանական այգում բնակվող եղջերուն մայրիկ է դարձել

Նա տեղեկացրել է նաև, որ վերջերս լույս աշխարհ եկած նորածին ալբինոս կորյունների եռյակին շարունակում է ամենօրյա հոգատարությամբ խնամել։

«Կենդանիները բնության հրաշալիքներն են: Նորածին կենդանիները շատ անօգնական են լինում, ունենում մեր խնամքի, ուշադրության ու սիրո կարիքը»,–գրել է նա:

Նա տեղեկացրել է, որ կենդանաբանական այգուն նվիրվող եզակի ցեղատեսակի Սիմբա անունով առյուծի մասին անձամբ է մշտապես հոգ տարել ու խնամել: Այսօր արդեն նա մեծացել և ամուր կանգնած է ոտքերի վրա:

Երևանի կենդանաբանական այգին բացվում է. այցելուների համար նոր կանոններ կգործեն

«Հուսով եմ, որ հազարավոր մանուկներ բնության այս հրաշալիքին տեսնելով ու շփվելով` էլ ավելի կսիրեն բնությունն ու կենդանական աշխարհը»,–գրել է Ծառուկյանը:

Հիշեցնենք, որ մայիսի 4–ին ԲՀԿ առաջնորդ, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը Facebook-ի իր էջում գրել էր, որ առավոտյան եզակի ցեղատեսակի ալբինոս առյուծի 4 ձագ է լույս աշխարհ եկել: