Չեխիայի խորհրդարանի Սենատը բանաձև է ընդունել, որը վերաբերում է նաև Հայոց ցեղասպանությանը

Բանաձևը դատապարտում է երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց բանաձև, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Բանաձևը ներկայացրել էր Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը։

Հիշեցնենք ` Չեխիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռևս 2017 թվականի ապրիլի 25-ին։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1,5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Մոռացված պատմություն. Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները Ցեղասպանությունից հետո