Մայիսի 23-ին աշխատելու ենք. հանգստյան օրը տեղափոխվել է

2020 թվականի մայիսի 29-ի աշխատանքային օրը տեղափոխվել է, որպեսզի իրար հաջորդող չորս օրերը ոչ աշխատանքային լինեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Առաջիկա շաբաթ օրը՝ մայիսի 23-ը, Հայաստանում աշխատանքային է: Որոշումն ընդունվել էր դեռ փետրվարի 20-ին ՀՀ կառավարության նիստում։

ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 230-ով և հասել 5271-ի. նոր տվյալներ

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը որոշման նախագիծը ներկայացնելիս ասել էր, որ սովորաբար աշխատանքային օրը տեղափոխվում է հաջորդ շաբաթ օր, բայց այս անգամ որոշվել է այն տեղափոխել նախորդ շաբաթ։

Ստացվում է, որ ոչ աշխատանքային են լինելու մայիսի վերջին շաբաթվա 4 օրերը` ամսի 28–ը, 29–ը, 30–ը և 31–ը։

Նշենք, որ մայիսի 28–ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Տուգանքը նույնիսկ գյումրեցիներին է ստիպել կարգապահ դառնալ